Քարտային գործառնությունների բողոքարկման և մոնիթորինգի բաժնի մասնագետ

IDBankYerevan, YerevanRemote, On-siteFull-timeJunior, 1–2 yearsListed 4 hours ago

Apply now

About this role

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Բանկի կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների ամենօրյա ուսումնասիրություն և հսկողություն,

- Բանկի սպասարկման ցանցում կատարված գործարքների ուսումնասիրություն, վերլուծություն և անհրաժեշտ գործողությունների իրականացում,

- Բանկի կողմից թողարկված քարտերով կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված կասկածելի գործարքների առկայության դեպքում հաճախորդների հետ կապի հաստատում, ճշտումների կատարում և անհրաժեշտության դեպքում քարտերի բլոկավորում կամ ապաբլոկավորում,

- Թողարկողի և սպասարկողի անվտանգության կանոնների գրանցման, հեռացման, դրանցում փոփոխությունների իրականացման առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն կրթություն,

- 1 տարվա աշխատանքային փորձ,

- Բանկային օրենսդրության իմացություն,

- Համակարգչային գիտելիքներ,

- Մայրենի լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,

- Հաճախորդների սպասարկման հմտություններ,

- Հաղորդակցման հմտություններ,

- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,

- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,

- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: