Ցանցային վաճառքի բաժնի մենեջեր ք․ Երևան

IDBankYerevan, YerevanRemote, On-siteFull-timeJunior, 1–2 yearsListed 1 week ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Ցանցային վաճառքի բաժնի մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Իրավաբանական անձ և ԱՁ հաճախորդների ներգրավվում, տվյալների բազաների վարում։

- Ակտիվային և Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում։

- Սքորինգային վարկերի ակտիվ վաճառք։

- Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի։

- Անհրաժեշտության դեպքում հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու  փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին

- Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն Իրավաբանական անձ և ԱՁ հանդիսացող հաճախորդների որակյալ սպասարկում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն մասնագիտական կրթություն

- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն

- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն

- Բանկային օրենսդրության իմացություն

- Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

- Հաղորդակցման հմտություններ

- Խաչաձև վաճառքի հմտություններ

- Վերլուծական հմտություններ

- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում

- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

- Մանրուքների նկատմամբ ուշադրություն

- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/