Վարչատնտեսական աշխատանքների համակարգող

Children of Armenia FundYerevan, YerevanRemote, On-siteFull-timeNew grad, 0–1 yearsListed 5 hours ago

Apply now

About this role

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է կազմակերպված, նախաձեռնող և արդյունքահեն վարչատնտեսական աշխատանքների համակարգողի , ով կհամակարգի կազմակերպության վարչատնտեսական գործառույթները , կապահովի գնումների միասնական համակարգի լիարժեք ներդրումը և կնպաստի գործառնական գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

Հիմնական պարտականություններ

Վարչատնտեսական աշխատանքների համակարգում

- Հ ամակարգել ՔՈԱՖ-ի վարչատնտեսական աշխատանքներ ը ՝ ապահովելով կենտրոնների և ստորաբաժանումների անխափան գործունեությունը։

- Կազմակերպել և վերահսկել գնումների, մատակարարումների, պահեստների, գույքի, տրանսպորտի, լոգիստիկայի և գրասենյակային սպասարկման աշխատանքները։

- Ապահովել թիմերի աշխատանքների արդյունավետ բաշխումը, համագործակցությունն ու սահմանված նպատակների իրականացումը։

Գնումների և մատակարարումների կազմակերպում

- Համակարգել և ապահովել ՔՈԱՖ-ի ընթացիկ , ծրագրային գնումները ՝ ապահովելով դրանց թափանցիկությունը , որակը և ծախսարդյունավետությունը։

- Ապահովել գնումների միասնական, արագ և արդյունավետ համակարգի ներդրման ավարտը, լիարժեք գործարկումն ու շարունակական կատարելագործումը։

- Մշակել և բարելավել գնումների քաղաքականությունները, ընթացակարգերը, հաստատման և վերահսկման մեխանիզմները։

- Կազմակերպել գնումների պլանավորումը, մատակարարների ընտրությունը, առաջարկների գնահատումը, պայմանագրային բանակցությունները և մատակարարումների վերահսկումը։

- Ապահովել գնումների էլեկտրոնային հաշվառումը, գործընթացների պատշաճ փաստաթղթավորումը, ժամկետների պահպանումն ու մատակարարների հետ արդյունավետ համագործակցությունը։

Տրանսպորտ, լոգիստիկա և գույքի կառավարում

- Կազմակերպել և համակարգել տրանսպորտային պարկի աշխատանքը , աշխատակիցների և շահառուների փոխադրումները, երթուղիների պլանավորումն ու տրանսպորտային միջոցների արդյունավետ շահագործումը։

- Վերահսկել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, անվտանգությունը և շահագործման ծախսերը։

- Համակարգել պահեստների աշխատանքը, ապրանքների և գույքի ընդունումը, հաշվառումը, պահպանումն ու բաշխումը՝ ապահովելով համապատասխան վերահսկման համակարգերի կիրառումը։

- Կազմակերպել գրասենյակային և վարչական սպասարկումը՝ ապահովելով անհրաժեշտ գույքի, սարքավորումների և օժանդակ ծառայությունների հասանելիությունն ու որակը։

Գործառնական արդյունավետություն և վարչատնտեսական բյուջե

- Վերլուծել և բարելավել վարչատնտեսական գործընթացները՝ ներդնելով թվայնացման, ավտոմատացման և արդյունավետ վերահսկողության լուծումներ։

- Մասնակցել վարչատնտեսական բյուջեի պլանավորմանը, վերահսկել վարչատնտեսական ծախսերը և առաջարկել ռեսուրսների օպտիմալացման լուծումներ։

- Գնահատել գործառնական արդյունքներն ու ռիսկերը, մշակել բարելավման առաջարկություններ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։

- Համագործակցել ֆինանսական և ծրագրային թիմերի հետ ՝ աշխատանքների արդյունավետ պլանավորման և իրականացման նպատակով։

Պահանջվող որակավորում և հմտություններ

- Բարձրագույն կրթություն՝ կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, լոգիստիկայի կամ հարակից ոլորտներում։

- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, որից 1 տարին՝ ղեկավար կամ համակարգող պաշտոնում։

- Գնումների, մատակարարումների, լոգիստիկայի և վարչատնտեսական գործընթացների կազմակերպման փորձ։

- Բյուջետավորման, ծախսերի վերահսկման և ռեսուրսների պլանավորման հմտություններ։

- Գործընթացների բարելավման, նոր համակարգերի ներդրման և փոփոխությունների կառավարման կարողություններ։

- Թիմ երի համակարգման , պլանավորման , բանակցելու և խնդիրների լուծման զարգացած հմտություններ ։

- Վերլուծական մտածողություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և արդյունքահեն մոտեցում։

- MS Office-ի, մասնավորապես Excel-ի և թվային կառավարման գործիքների լավ իմացություն։

- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն։

Առավելություն  կդիտվի ՝

- ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերի գնումների ընթացակարգերի իմացությունը և համապատասխան աշխատանքային փորձը։

- Միջազգային ֆինանսական կառույցների և դոնոր կազմակերպությունների գնումների ընթացակարգերով աշխատելու փորձը։

- Գնումների էլեկտրոնային համակարգերի ներդրման, ավտոմատացման և գործընթացների վերափոխման փորձը։

Ինչո՞ւ միանալ ՔՈԱՖ-ին

- Իրական ազդեցություն ․ նպաստել Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

- Մասնագիտական աճ ․ համակարգել բազմագործառույթ թիմեր և զարգացնել կառավարչական կարողությունները։

- Նորարարություն․ անմիջական մասնակցություն ունենալ ժամանակակից համակարգերի ներդրման և գործընթացների բարելավման գործում։

- Արժեքահեն միջավայր ․ աշխատել համագործակցությունը, նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը կարևորող թիմում ։

Մենք առաջարկում ենք՝

- Մրցունակ աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ,

- Տարեկան 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդ,

- Երկարացված Ամանորյա արձակուրդ՝ մինչև հունվարի 7-ը ,

- Թիմի անդամների համար հատուկ զեղչային պայմաններ՝ Կոնցեպտ հյուրանոցից օգտվելու համար (20%),

- Ճկուն աշխատանքային ժամերի հնարավորություն՝ տարեկան մինչև 32 ժամ,

- Լրացուցիչ հանգստյան օրեր (Comp Days)՝ համաձայն կազմակերպության ընթացակարգի։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Եթե  պատրաստ ես համակարգել բազմաբնույթ գործառույթներ , ներդնել արդյունավետ լուծումներ և նպաստել ՔՈԱՖ-ի կազմակերպական զարգացմանը, ապա միացի՛ր մեր թիմին։

Աշխատանքի վայր՝ Երևան՝ մարզային աշխատանքային այցերով։

Անմիջական ղեկավար՝ Գործառնությունների գծով ղեկավար։

Դիմումների ընդունման վերջնա ժամկետ ՝ նոյեմբերի 20: