DWH Բիզնես վերլուծաբան

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeListed 1 week ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես DWH Բիզնես վերլուծաբան։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Նախագծերի բիզնես/համակարգային վերլուծություն,

- Բիզնես գործընթացների, տեխնիկական առաջադրանքների կազմում և տրամադրում ծրագրավորողներին ,

- Օգտատերերի առօրյա աշխատանքի հետ կապված սցենարների, ինչպես նաև թեստավորման սցենարների ձևակերպում,

- Իրագործված նախագծերի թեստավորում,

- Փոխգործակցություն Բանկի գործընկերների հետ (ինտեգրատորների և վենդերների հետ),

- Առաջադրանքների պատվիրատուների (բանկի առանձին ստորաբաժանումների) համար իրագործված լուծումների հանձնման/ընդունման կազմակերպում ,

·        Համակարգի օգտատերերի համար ուղեցույցների պատրաստում/թարմացում

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն կրթություն

- Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ

- Բիզնես/համակարգային վերլուծաբանի աշխատանքային փորձ (պարտադիր),

- Նախագծերի կառավարման փորձ (ցանկալի),

- Օգտատերերի համար ուղեցույցներ կազմեու փորձ,

- SQL -ով աշխատելու փորձ (նվազագույնը բազային մակարդակով իմացությունը ցանկալի է),

- Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար

- Թիմում աշխատելու պատրաստակամություն

- Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում

- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն։

- Մանրուքների նկատմամբ ուշադրություն

- Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն

- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով  : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի   4-

ից                 Բանկը                 ներկայանում                է                 «ԱյԴի                Բանկ»                     անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/