Ֆինանսական մոնիթորինգի ծառայություն։ Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետ

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeListed 2 weeks ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ֆինանսական մոնիթորինգի ծառայության Պատժամիջոցների համապատասխանության ապահովման առաջատար մասնագետի, ով պատասխանատու է լինելու ստորև պարտականությունները կատարելու համար.

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Բանկի հաճախորդների, նրանց հետ գործարար հարաբերությունների և իրականացվող գործարքների դիտարկում,

- Հաճախորդների ռիսկերի գնահատում, վերանայում և կառավարում։

- Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության բացահայտման նպատակով  վերլուծությունների իրականացում, դրանց արդյունքների փաստաթղթավորում,

- Գործարքի հաստատում, մերժում, գործարար հարաբերության դադարեցում, կասեցում, գույքի սառեցում,

- Տնտեսական պատժամիջոցներին առնչվող գործարքների վերաբերյալ ազդակների ուսումնասիրում և դրանց շրջանցման հնարավոր փորձերի կասեցում,

- Միջազգային  կառույցների կողմից սահմանված պատժամիջոցների զարգացումներին հետևում, դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,

- Օրենքների և Բանկի ներքին իրավական ակտերի իմացություն,

- Անմիջական ղեկավարի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում,

- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն կրթություն,

- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,

- Համապատասխան որակավորման վկայականի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,

- OFAC-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Մեծ Բրիտանիայի HMT-ի պատժամիջոցների վերաբերյալ գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն,

- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,

- Բանկային օրենսդրության իմացություն,

- Համակարգչային գիտելիքներ,

- Լեզուների իմացություն,

- Հաղորդակցման հմտություններ,

- Վերլուծական հմտություններ,

- Կատարողական ցուցանիշների ապահովման ունակություն,

- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,

- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում,

- Փորձով և գիտելիքով կիսվելու հմտություն նոր աշխատակցի մենթոր լինելու համար,

- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,

- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,

- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում,

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտ ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: