Բիզնես վերլուծաբան

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeListed 4 days ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Բիզնես վերլուծաբան։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- CRM համակարգի՝ բանկային և արտաքին տարբեր համակարգերի ու ծառայությունների հետ ինտեգրման վերլուծություն։

- BPMN Creatio հարթակում CRM բիզնես գործընթացների նախագծում և կառուցում։

- Բիզնես գործընթացների նկարագրման փորձ։

- Իրականացված նախագծերի թեստավորում։

- Ինտեգրատորի համար տեխնիկական առաջադրանքների կազմում՝ ավելի բարդ բիզնես գործընթացների դեպքում։

- Օգտատերերի սցենարների մշակում և ձևակերպում։

- Համագործակցություն Բանկի գործընկերների՝ համակարգի ինտեգրատորների և վենդորների հետ։

- Համակարգի օգտատերերի համար հրահանգների պատրաստում և թարմացում։

- Կարգավորված գործընթացների ընդունման-հանձնման փորձարկումների կազմակերպում և իրականացում Բանկի ստորաբաժանումների՝ պատվիրատուների համար։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն կրթություն

- Ցանկալի է CRM/BPMN համակարգերի (Creatio) ներդրման փորձ

- Նախագծերի վերլուծաբանի աշխատանքային փորձ՝ արտաքին թեկնածուների համար

- Նախագծերի կառավարման փորձ

- Օգտատերերի սցենարների մշակման և ձևակերպման փորձ

- Ռուսերենի լավ իմացություն՝ համակարգի ինտեգրատորի հետ հաղորդակցության և գրագրության համար

- Թիմում աշխատելու պատրաստակամություն

- Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում

- Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն։

- Մանրուքների նկատմամբ ուշադրություն

- Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն

- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով : Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի   4-

ից                 Բանկը                 ներկայանում                է                 «ԱյԴի                Բանկ»                     անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/