Վաճառքների մենեջեր

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeNew grad, 0–1 yearsListed 1 week ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Վաճառքների մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Բանկի իրավաբանական անձ հաճախորդների հետ աշխատավարձային նախագծի շրջանակներում աշխատանքների կազմակերպում, առանձնացված որոշակի ընկերությունների աշխատակիցների  հետ աշխատանքների պատասխանատու,

- Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,

- Պոտենցիալ հաճախորդների համար վաճառքի վերաբերյալ շնորհանդեսների կազմակերպում,

- Աշխատավարձային նախագծերի մոնիթորինգ,

- Աշխատավարձային նախագծի շրջանակներում քարտերի պատվիրման պրոցեսի կազմակերպում , վերահսկողություն,

- Աշխատավարձային նախագծի շրջանակներում պատվիրված քարտերի տրամադրման պրոցեսի կազմակերպում և իրականացում  Բանկի տարածքից դուրս,

- Խաչաձև վաճառքներ,

- Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում, կիրառում,

- Վաճառքի ցուցանիշների ամփոփում և հաշվետվությունների ներկայացում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ 
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն կրթություն,

- Բանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն,

- Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,

- Բանկային օրենսդրության իմացություն,

- Մարքեթինգի բավարար իմացություն,

- MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես PowerPoint,

- Նախաձեռնողականություն և ինքնուրույնություն,

- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն,

- Հաղորդակցման հմտություններ,

- Կազմակերպչական հմտություններ,

- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,

- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,

- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն։

ԼՐԱՑՈՒՑԻՉ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/ ։