Խորհրդատու, Վանաձորի մասնաճյուղ

IDBankVanadzor, LoriOn-siteFull-timeListed 2 days ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդատուի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար․

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Բանկ այցելած հաճախորդների կարիքների բացահայտում,

- Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և Բանկի պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,

- Բանկոմատների և վճարային տերմինալների մասով հաճախորդներին խորհրդատվության մատուցում,

- Նոր, վերաթողարկված կամ առգրավված պլաստիկ քարտերի ընդունում, տրամադրում հաճախորդներին,

- Հաճախորդներին իրենց հաշիվների և այլ ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրում, սպասարկում,

- Հաճախորդներից Բանկի ծառայություններին վերաբերող դիմումների ընդունում, ընթացքի ապահովում,

- Հաճախորդների կողմից հնչեցված հարցերի և բարձրացված խնդիրների լիարժեք պարզաբանում և լուծում, առաջացած խնդիրներին արագ արձագանքում, հետադարձ կապի ապահովում,

- Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների ընդունում, հետագա ընթացքի ապահովում, հետադարձ կապի ապահովում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն կրթություն,

- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում դիտվի որպես առավելություն,

- Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/,

- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,

- Հաճախորդների արդյունավետ սպասարկման հմտություններ,

- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,

- Աշխատանքի ճիշտ կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,

- Բանակցելու և խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ,

- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,

- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝  ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/ :