Անհատական մենեջեր։ Պրեմիում բանկային ծառայությունների վարչություն

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeSenior, 5–8 yearsListed 2 weeks ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Արտոնյալ բանկային ծառայությունների բաժնի Անհատական մենեջեր ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն,

- Ավանդային հաշիվների բացում և սպասարկում,

- Վարկային գործընթացի իրականացում՝ ներքին իրավական ակտերով սահմանված բոլոր գործընթացներով,

- Վճարային քարտերի դիմումների ընդունում և սպասարկում,

- Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում և սպասարկում,

- Հաճախորդներին էլ․ համակարգերի տրամադրում և սպասարկում

- Դրամարկղային գործառնությունների իրականացում

- Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում,

- Պարտատոմսերի վաճառքի իրականացում,

- Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,

- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված միջնորդավճարների և այլ վճարների գանձման իրականացում,

- Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն կրթություն

- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ

- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն

- Համակարգչային գիտելիքներ – MS Office, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն

- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լեզուների գերազանց իմացություն

- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ

- Խաչաձև վաճառքի հմտություններ,

- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն

- Մանրուքների նկատմամբ ուշադրություն

- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

« ԱյԴի Բանկը » հիմնադրվել է 1990 թ .- ին « Անելիք Բանկ » անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի        4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/