Բիզնես գործընթացների կառավարման բաժնի ղեկավար

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeSenior, 5–8 yearsListed 3 weeks ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով․

- Բաժնի աշխատանքների կազմակերպում, վերահսկում։

- Բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող գործընթացների ուսումնասիրությունների վերլուծություն, գնահատում։

- Բանկում գործող բիզնես գործընթացների բարելավման ուղղությամբ Բանկի տարբեր ստորաբաժանումների կողմից նախաձեռնված նախագծերի հավաքագրում, համապատասխան նյութերի պատրաստում, Բանկում գործող համապատասխան կոմիտեներին դրանց ներկայացման համակարգում։

- Բանկում իրականացվող գործընթացներում թերությունների և խնդիրների բացահայտում և դրանց վերացմանն ու օպտիմալացմանն ուղղված միջոցառումների առաջարկների ներկայացում։

- Բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակում և ներդրում։

- Այլ ստորաբաժանումների կողմից նոր կամ փոփոխման ներկայացվող գործընթացների ուսումնասիրություն և դրանց գծով դիրքորոշման ներկայացում, ներգրավվածություն։

- Բիզնես գործընթացների թվայնացմանն ուղղված նախագծերի շրջանակներում գործընթացների ուսումնասիրություն և առաջարկների ներկայացում։

- Ներդրված փոփոխութունների և բարելավումների պրակտիկ կիրառման մոնիթորինգի կազմակերպում, վերլուծություն։

Անհրաժեշտ հմտություններ՝

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից ոլորտում,

- Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում, որից առնվազն 3 տարվա փորձ ղեկավար հաստիքում։

- Ղեկավարման հմտություններ,

- Կոնֆլիկտների կառավարում,

- Հաղորդակցման հմտություններ,

- Միջանձնային հարաբերությունների կարևորում, թիմային մտածողություն, միկրոմենեջմենթի բացակայություն, օբյեկտիվություն

- Համակարգչային գիտելիքներ (MS office, PowerPoint, LSoft)

- Լեզուների իմացություն (Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն)

- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,

- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը /   https://idbank.am/   / ։