ՓՄՁ վարկավորման առաջատար վերլուծաբան

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeJunior, 1–2 yearsListed 3 weeks ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Իրականացնում է ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, համապատասխան հաշվետվությունների կազմում, ինչպես նաև տալիս է  հաճախորդի  գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնում է գործը իրավասու մարմնի հաստատմանը,

- Ըստ անհրաժեշտության իրականացնում է հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով,

- Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնում է վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ,

- Ըստ անհրաժեշտության աջակցում է աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին,

- Ըստ անհրաժեշտության գործուղվում է այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն մասնագիտական կրթություն

- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն

- Բանկային պրոդուկտների   և ծառայությունների իմացություն

- Բանկային օրենսդրության իմացություն

- Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

- Հաղորդակցման հմտություններ

- Վերլուծական հմտություններ

- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում

- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

- Մանրուքների նկատմամբ ուշադրություն

- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: