About this role
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու մասնագետի Վճարային քարտերի և փոխանցումների վարչության Տեխնիկական աջակցման թիմին միանալու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնում է ԱԳՄ-ների, այլ ինքնասպասարկման սարքավորումների ընթացիկ սպասարկում։
- Կատարում է գրանցված POS-տերմինալների տեղադրում և ուսուցում սպասարկման կետերում:
- Կատարում է ԱրՔա պրոցեսինգային կենտրոնից ՓԻՆ ծածկագրով ծրարների, POS-տերմինալների և փաստաթղթերի տեղափոխում Բանկ:
- Իրականցնում է ԱԳՄ-ների կողմից առգրավված քարտերի տեղափոխում Բանկ:
- Իրականացնում է քարտերի անվանագրման գործընթացի հսկողություն, անհրաժեշտության դեպքում քարտերի տպագրություն։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Բանկային կամ այլ ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- 1 տարվա աշխատանքային փորձ,
- Համակարգչային գիտելիքներ,
- Մայրենի լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն:
- Հաղորդակցման հմտություններ,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում,
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: