Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeListed 2 weeks ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետի «Կենտրոն» մասնաճյուղում ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         Անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,

·         Ավանդների   ձևակերպում և սպասարկում;

·         Հաշիվների, քարտերի բացում և սպասարկում;

·         Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն, ստորագրում;

·         Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում;

·         Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր:

·         Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում;

·         Հաճախորդներին աջակցություն Բանկի քարտերի ակտիվացման, մոբայլ հավելվածներում սինքրոնացման հարցերում;

·         Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում, դադարեցում, փոփոխում, պահատուփային ծառայության մասով հաճախորդների սպասարկում;

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

·         Բարձրագույն կրթություն,

·         Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում ,

·         Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,

·         Բանկային օրենսդրության իմացություն,

·         Համակարգչային գիտելիքներ,

·         Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,

·         Հաղորդակցման հմտություններ,

·         Խաչաձև վաճառքի հմտություններ,

·         Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,

·         Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,

·         Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,

·         Սթրեսակայունթություն,

·         Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման   ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: