Քարտային գործառնությունների բաժնի մասնագետ

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeListed 2 weeks ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու մասնագետի Քարտային գործառնությունների բաժնին միանալու համար ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Իրականացնում է հաճախորդների կողմից ներկայացված քարտերի ապաբլոկավորում, տվյալների, սահմանաչափերի փոփոխում

- Իրականացնում է քարտերի վերաթողարկում, քարտերի և քարտային հաշիվների փակում, մնացորդների տեղափոխում

- Իրականացնում է քարտերի բլոկավորում համաձայն Բանկի այլ ստորաբաժանումների կողմից ստացվող գրությունների

- Իրականացնում է չստացված քարտերի վերաբերյալ SMS-հաղորդագրության ուղարկում

- Իրականացնում է Բանկի սպասարկող անձնակազմի և հաճախորդների ընթացիկ սպասարկում հեռախոսազանգերի միջոցով և էլեկտրոնային փոստի միջոցով

- Վարչության ղեկավարի և/կամ անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում

- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն կրթություն

- Բանկային օրենսդրության իմացություն

- Երկու տարվա աշխատանքային փորձ

- Համակարգչային գիտելիքներ

- Լեզուների իմացություն

- Հաղորդակցման հմտություններ

- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն

- Մանրուքների նկատմամբ ուշադրություն

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: