Կորպորատիվ պրոդուկտների ձևակերպման աջակցման մենեջեր

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeSenior, 5–8 yearsListed 5 days ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Կորպորատիվ պրոդուկտների ձևակերպման աջակցման մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Իրականացնել կորպորատիվ հաճախորդների կողմից իրականացվող  բանկային գործարքների, գործարար հարաբերությունների և եկամտաբերության վերաբերյալ վերլուծություններ,

- Վերահսկել բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կորպորատիվ հաճախորդների տրամադրված պրոդուկների մասով մոնիթորինգի և վերահսկողության աշխատանքները,

- Կազմակերպել գործող և նոր կորպորատիվ հաճախորդների կողմից ստացված հարցումների, խնդիրների լուծումը և շարունակական աջակցությունը,

- Իրականացնել վաճառքի գործընթացի աջակցմանն ուղղված վերլուծությունները, կատարողականների հաշվարկ,

- Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցել, մաս կազմել Կորպորատիվ նոր պրոդուկտների ներդրման և առկա պրոդուկտների բարելավմանն ուղղված աշխատանքներին,

- Մշակել ֆինանսական մոնիթորինգի և/կամ այլ ստորաբաժանումների կողմից ստացված կորպորատիվ հաճախորդների գործարքների վերաբերյալ հարցումները։

- Կատարել կորպորատիվ հաճախորդների կողմից իրականացվող գործարքների վերաբերյալ  ընթացիկ ներքին վերլուծություններ և պատրաստել հաշվետվություններ,

- Վարել տեղեկատվական բազաներ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն մասնագիտական կրթություն

- Առնվազն 2-3 տարվա բանկային աշխատանքային փորձ

- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

- Բանկային օրենսդրության և ՓԼ/ԱՖ ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն

- Համակարգչային գիտելիքներ MS Office (մասնավորապես՝ Excel-ի գերազանց տիրապետում), LSoft-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն

- Տվյալների վերլուծություններ իրականացնելու հմտություններ

- Նախաձեռնողականություն, առաջնահերթությունների սահմանման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ

- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն (multitasking)

- Մանրուքների նկատմամբ ուշադրություն

- Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն

- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

- Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/