Վարկերի մոնիթորինգի բաժնի մասնագետ/առաջատար

IDBankYerevan, YerevanOn-siteFull-timeListed 2 weeks ago

Apply now

About this role

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի բաժնի  մասնագետ/ առաջատար ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Մանրածախ վարկերի հաստատման պայմանների կատարման հսկողություն,

- Խոշոր մանրածախ վարկառուների վճարունակության հսկողություն,

- Ներդրումային, հիփոթեքային և վերանորոգման վարկերի մոնիթորինգ /Վարկառուներին այցելություն (ըստ անհրաժեշտության) տեղում վարկի նպատակային օգտագործումը պարզելու նպատակով/,

- Վարկային ռիսկի վաղ հայտնաբերման այլ գործառույթներ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում

- 1–2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծության կամ վարկային մոնիթորինգի ոլորտում

- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն

- Ֆինանսական վերլուծության բազային գիտելիքներ

- Համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն

- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

- Վերլուծական մտածողություն և պատասխանատվության բարձր զգացում

- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ

- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

- Մանրուքների նկատմամբ ուշադրություն

- Թիմում աշխատելու հմտություններ

- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման  ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/